Հայրենիք

Հայրենիք

- Մեջբերումներ

- «Թշնամիդ առիւծ ըլլայ, երբ անմեղ ես մի՛ վախնար»:

- «Միրգն անուշ է ուտողին, գիրքը` ընթերցողին»:

- «Մահէն ետք վագրին մորթը կը մնայ, մարդուն` հոգին»:

- «Կնկան գաղտնիք ըսէ, շուկայէն լսէ»:

- «Ազգեր չեն մեռնիր, ինքնասպան կ'ըլլան»:

- «Բամբասանքը առանց թեւի կը թռչի»:

- «Երեսը կը թքեն, կ'ըսէ` անձրեւ կու գայ»:

- «Հարստութիւն կայ` իշխանավարի, հարստութիւն կայ` իշավարի»:

- «Կարեւոր չէ` որմէ ծնած է, կարեւորը` ո՛վ դաստիարակած է զինք»:

- «Բարիք բերող սուտը չարիք բերող իրաւէն լաւ է»:

- «Լաւ է բարեկամ մօտաւոր, քան եղբայր հեռաւոր»:

- «Ոսկին մանր է, գինը ծանր է»:

- «Լեզուն փոքր է, բայց կրնայ մեծ վնաս հասցնել մարմնին»:

- «Կատուին խաղը մուկին մահն է»:

- «Նախ աչքը պէտք է կշտանայ, յետոյ` փորը»: